ԵՄ երկրներից Գերմանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել![]() 2 հուլիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Եվրամիության այլ երկրներից Գերմանիա մշտական բնակության է ժամանել ռեկորդային թվով քաղաքացի` մոտ 685.5 հազար մարդ: Նույն ժամանակահատվածում եվրոպական երկրների 303 036 քաղաքացի է հեռացել Գերմանիայից, ուստի ներգաղթյալների աճը կազմել է 382.449 մարդ: Այդ մասին գրել է Deutsche Welle-ն Միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) տվյալների վրա հղումով: Եվրոպայի ներսում միգրանտների գրեթե 80 տոկոսը Արևելյան Եվրոպայի քաղաքացի է: Առաջին տեղում Ռումինիան է (174.779 մարդ), նրան հաջորդում է Լեհաստանը (147.910), Բուլղարիան (71.709) և ԵՄ-ին վերջինն անդամակցած Խորվաթիան (50.646 մարդ): Միևնույն ժամանակ կրճատվել է հարավային Եվրոպայի երկրներից` Հունաստանից, Իտալիայից, Պորտուգալիայից և Լեհաստանից, ԳԴՀ ներգաղթողների թիվը: 2015-ին այդ երկրներից Գերմանիա է տեղափոխվել 100.164 մարդ: Եվրամիությունում ընդհանուր առմամբ կա 18.5 մլն ներքին միգրանտ: Նրանցից 4.1 մլն ապրում է Գերմանիայում, 3.1 միլիոնը` Մեծ Բրիտանիայում և 2,2 մլն` Ֆրանսիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |