Իրաքի հայերը հավանություն չեն տալիս երկրում հայ խաղաղապահների ներկայությանը30 մարտի 2007 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հայերը երբեք իշխանությունների հետ խնդիրներ չեն ունեցել: Այդ մասին մարտի 30-ին Երեւանում` «Նորովանք» գիտա-կրթական հիմնադրամում, հայտարարել է Իրաքի հայերի կենտրոնական ազգային վարչության ղեկավար Պարույր Հակոբյանը: Հակոբյանի խոսքերով, կարեւոր չէր` ով էր իշխանության ղեկին, կարեւոր չէր ինչ շրջանում, հայերը երբեք խնդիրներ չեն ունեցել իշխող վարչակարգի հետ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հայերը երբեք ակտիվորեն քաղաքականությամբ չեն զբաղվել: Հակոբյանի խոսքերով, հայ համայնքի ներկայաուցիչները ընդգրկված էին այս կամ այն կուսկացության մեջ, նույնիսկ ներկայացված էին խորհրդարանում, սակայն նրանք չէին ներկայացնում հայ համայնքի խնդիրները եւ ծառայում էին կուսակցությանը, քանի որ դա էր պահանջում երկրի օրենսդրությունը:Ինչպես տեղեկացրել է Իրաքի հայ համայնքի ղեկավարը, հայերը երբեք խառնված չեն եղել սունիների եւ շիաների դիմակայությանը: «Եւ հայերը, որպես Իրաքի քաղաքացիներ, չափազանց բացասական վերաբերմունք են ունեցել ԱՄՆ-ի ներխուժման նկատամամբ: Սադդամ Հուսեինի իշխանության տապալումից հետո, 2007 թվականի մարտի 1-ի տվյալներով արդեն 28 հայ է մահացել: Նույն կապակցությամբ, բացասական է գնահատվում նաեւ հայ խաղաղապահների ներկայությունը Իրաքում, եւ երկրի հայերը փորձում են նրանց հետ չշփվել»,- ընդգծել է Իրաքի հայ համայնքի ղեկավարը, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |