Արցախում ՊԲ մոտոհրաձիգները հարձակողական զորավարժություն են անցկացրել![]() 4 հուլիսի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում հարձակողական թեմատիկայով զորավարժություն են անցկացրել, հայտնում է razm.info-ն ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի վրա հղումով: Տեսանյութի համաձայն՝ զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ: Զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններից մոտոհրաձգային ստորաբաժանումն անցել է հարձակման և ջախջախել է թշնամու հիմնական ուժերը դասակների հենակետերում: Այնուհետև ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի հակագրոհը և վերականգնել է առաջնագիծը: «Ըստ դիտարկումների՝ և մարտավարական գործողությունները, և կրակային խոցումը լավ են իրականացվել: Զորավարժության ընթացքում պլանավորած նպատակներին հասել ենք»,-ասել է զորավարժությանը մասնակցած զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալլահվերդյանը: Զորավարժության ավարտին անցկացվել է արդյունքների վերլուծություն, նշվել են բացթողումները և դրական արդյունքները, իսկ աչքի ընկած զինծառայողները արժանացել են վերադաս հրամանատարության խրախուսանքին: Վերջին շաբաթների ընթացքում Պաշտպանության բանակում անցկացվել են մի շարք այլ զորավարժություններ: Մասնավորապես բանակում անցկացվել է մեկական հետազոտական զորավարժություն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |