Ստամբուլում Արա Գյուլերի թանգարանի բացման մասին համաձայնագիրը կնքված է![]() 4 հուլիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Թանգարանը միջազգային բնույթ է ունենալու, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականին հղումով գրում Արցախպրեսսը: Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը: Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը: Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները և այլն: 2015-ի դեկտեմբերին մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ Հայաստանում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանի ստեղծման հարցը դիտարկվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Նրա խոսքով, Երևանում թանգարանի բացմանը խոչընդոտում է շենքի հարցը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |