Ռուս փորձագետը հավանական չի համարում Հայաստանում «գունավոր հեղափոխության» անցկացումը31 մարտի 2007 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ երեւի չկա մի հետխորհրդային երկիր, որտեղ «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիաների կիրառման փորձեր չձեռնարկվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Նրա խոսքերով, դրանք 21-րդ դարի իշխանափոխության հասնելու տեխնոլոգիաներ են, որտեղ բացառիկ դեր են կատարում ԶԼՄ-ները, ոչ կառավարական կազմակերպությունները եւ լեգիտիմության խնդիրները, երբ արտաքին քաղաքական գործոնները ներս են մղում, քանի որ լեգիտիմությունը էապես կախված է արտաքին գործոններից: Հայաստանի ընդդիմությունը կցանկանար կրկնել «գունավոր հեղափոխության» սցենարը, պատրաստում է այն համենայնդեպս, սակայն, չեմ կարծում, որ այն կիրականանա, քանի որ Հայաստանում չկա նման խորը քաղաքական ճգնաժամ, որը կար, օրինակ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունից» առաջ: Ի տարբերություն այն ժամանակվա Լեոնիդ Կուչմայի, Ռոբերտ Քոչարյանը պահպանում է բարձր վարկանիշը: Բացի այդ, ընդդիմությունը չունի այնպիսի վառ անահատկանություններ, ինչպիսիք էին Վիկտոր Յուշչենկոն եւ Միխաիլ Սահակաշվիլին: Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ Ռ.Քոչարյանի ամենահավանական հետնորդին` Սերգեյ Մարկովը հայտարարել է. «Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, որին կառաջադրի Հանրապետական կուսակցությունը: Կարեւորն այն է, որ Հանրապետական կուսակցությունը հաջողությամբ ավարտի խորհրդարանական արշավը: Այդ դեպքում կուսակցությունը առաջադրում է Ս.Սարգսյանին նախագահի պաշտոնի համար եւ նա հաղթում է», հաղորդում է kreml.org-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |