1915 թվականի իրադարձությունների մասին բարձրաձայնող Թաներ Աքչամին անմեղ են ճանաչել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի շրջանի գլխավոր դատախազի գրասենյակը անմեղ է ճանաչել պատմաբան Թաներ Աքչամին, որին մեղադրում էին «Ակոսում» հրապարակված հոդվածի համար, որտեղ նա գրել էր, թե «այն ամենն, ինչ կատարվեց 1915 -17 թվականներին, Հոլոքոսթ էր»: «Հոլոքոսթ» տերմինը համապատասխանում է խոսքի ազատությանը եւ չի դիտարկվում որպես Թուրքիային հասցրած վիրավորանք: Որոշումը կայացվել էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 12 օր անց, որը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով եւ որն օգտագործել էր «Հոլոքոսթ» բառը, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:



«Եթե Հոլոքոսթի հիշատակումը հանցագործություն է, ապա դա ես ամեն շաբաթ եմ անում»,-հայտարարել է Աքչամը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---