Թուրքիայում բողոքի ցույց է տեղի ունեցել Աղթամարի եկեղեցու բացման դեմ

PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությունից առաջ, Աղթամար մեկնող նավերի Կեվաշի նավամատոյցի մոտ չորս զանազան արհմիությունների ներկայացուցիչները Վանի մասնաճյուղերի նախագահներ` Էոնալ Չավուշօղլուի, Գութպետտին Ելմազի, Նետիմ Այսուի եւ Սուատ Սայըճըի առաջնորդությամբ բողոքի ցույց են կազմակերպել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ստամբուլի Կոնստանդինոպոլսի առաջնորդարանում, ցուցարարները իրենց հետ ունեին թուրքական դրոշակներ, Աթաթուրքի նկարները, ինչպես նաեւ պաստառներ, որտեղ գրավծ էր. «Թուրք ժողովուրդը ազնվական ժողովուրդ է: Ցեղասպանություն չի գործել»: Ցույցի առաջնորդները հսկողության տակ են վերցվել եւ տարվել են Կեվաշի պահականոցը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---