Ադրբեջանը լրացնում է իր սպառազինությունը31 մարտի 2007 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՌՕՈՒ-ը ստացան արդիականացված ՄիԳ-29 կործանիչներ: Ռեակտիվ կործանիչները ցուցադրվել են Բաքվի մերձակայքում գտնվող ավիառազմակայանում 2007 թ. մարտի 29-ին: Հայտնի է, որ ինքնաթիռները ձեռք են բերվել Ուկրաինայում, սակայն դրանց քանակը եւ ստույգ մոդիֆիկացիան չի նշվում: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում աղբյուրի համաձայն, գնված ինքնաթիռները իրենց բնութագրերով գերազանցում են նմանատիպ արեւմտյան նմուշներն ու կործանիչները, որոնցով զինված են Հայաստանի ՌՕՈՒ: Մի շարք մասնագետներ գտնում են, որ ձեռք բերված կործանիչները դասվում են 9-13 մոդիֆիկացիային, որը արդիականացվել է եւ որի վրա նոր նավիգացիոն համակարգ է տեղադրվել: Լվովի ԱՎԳ-ում արդիականացված մեքենաները կարող են կիրառել նաեւ ղեկավարվող ավիառումբեր եւ «օդ-ցամաք» հրթիռներ TV-նշանառությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |