Ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները մեկնարկել են![]() 5 հուլիսի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Քամհուդ» զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները: Հավաքին մասնակցում է ավելի քան 100 դիպուկահար: «Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների տակտիկական և կրակային պատրաստության վրա` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները»,-հայտնում է հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: Հայտնի է, որ մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ: Հատուկ մասնագիտացած կենտրոնում նախապատրաստված հրահանգիչները վարժանքներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական թիրախավորման և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու գործում: Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու ընթացքում զինվորականները կսովորեն կիրառել նավիգացիոն սարքեր, հեռաչափեր և օդերևութաբանական կայաններ, որոնք առկա են «Ռատնիկ» հանդերձանքում, որը սպառազինության է ընդունվել 2016-ին: Դիպուկահարների համար նախատեսված է նաև ֆիզիկական պատրաստության հատուկ դասընթաց: Դիպուկահարների պարապմունքները կավարտվեն դիպուկահարների մրցումներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |