Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2 ապրիլի 2007 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռուսաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ:Երեւանում գտնվելու ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունը այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն: Ապրիլի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Երեւանի պետական համալսարան, ուր նախատեսված է նրա ելույթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |