Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 2 տեղով բարելավել է իր դիրքը աշխարհում![]() 6 հուլիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի հիմնական արդյունքները: Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որըցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներիզարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածությանաստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:Զեկույցում գնահատվել է 139 երկրի ՏՏ մրցունակությունը: ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նորվեգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում՝ 2015-ի համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով: ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 2 տեղով և զբաղեցրել 58-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրիցմիջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։ Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության և բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաև բարձր գրագիտությունը և հարկերի ընդհանուր ցածր դրույքը: Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը և կառավարման դպրոցների ցածր որակը։ Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և բիզնեսի կողմից դրանցյուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում: Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։ Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Ի-Վի Քոնսալթինգ»ընկերության հետազոտական թևը։Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներիցմինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Կենտրոնն ուսումնասիրում էտնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերիքննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտություններիմիջոցով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |