Լեհաստանի ՊՆ. ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանության համար![]() 6 հուլիսի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ստեղծվել է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի ուշ Լեհաստանի հեռուստատեսության եթերում նա հայտարարել է, որ «այլ բանի մասին է խոսել»: «Ես ասել եմ, որ նախկինում Լեհաստանը չէր կարող օգտագործել հիմքը, որի համար ստեղծվել էր ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ստեղծվել է այլ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար, այդպիսին է ՆԱՏՕ-ի ֆունկցիան և դրա երաշխիքը դաշինքի զորքերն են, որ տեղակայված են ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ հայտնված երկրներում: Այդ ամենը Լեհաստանում չի եղել»,- հայտարարել է պաշտպանության նախարարը: Նախարարը նաև մեկնաբանել է Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն այսօր կարող է Մերձբալթյան երկրներն ավելի արագ գրավել, քան ՆԱՏՕ-ն կհասնի այնտեղ: Մաչերևիչը հայտարարել է, որ հենց դա է դարձել լեհական կողմի փաստարկը, երբ կոչ է արվել ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել այդ կառույցի արևելյան ճակատում, որպեսզի դրանք կարողանան դիմակայել հակառակորդին մինչև որ օգնությունը հասնի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |