Մեսսին հարկերը չվճարելու համար 21 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել![]() 6 հուլիսի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Իսպանական դատարանը դատապարտել է «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին և նրա հորը` Խորխե Մեսսիին 21 ամսվա պայմանական ազատազրկման` հարկերի վճարումից խուսափելու համար: Դատարանը նաև տուգանել է հարձակվողին 2 մլն եվրոյով, իսկ նրա հայրը կվճարի 1,5 մլն եվրո, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Դատարանը Մեսսիին և նրա հորը մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու գործի 3 կետով: Ըստ իսպանական օրենսդրության, եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում 3 տարին, այն կարող է պայմանական լինել: Ըստ դատախաղի տվյալների, երբ 2013-ին Լիոնել և Խորխե Մեսսիներին մեղադրեցին 4,1 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու համար, նրանք Ուրուգվայից իրավաբանների օգնությամբ օֆշորային պանամական ընկերություն ստեղծեցին և շարունակեցին թաքցնել եկամուտների մասին տեղեկությունները: Դեկտեմբերին ֆուտբոլիստից հանեցին հարկերը չվճարելու մեղադրանքը 2012 և 2013թթ. բարեգործական ընկերական խաղերին մասնակցելու համար, ընդ որում Բարսելոնայում կարծում են, որ մեղավոր պետք է ճանաչվի միայն ֆուտբոլիստի հայրը, որը կառավարում է ֆինանսները: 29-ամյա Լիոնել Մեսսին իր մասնագիտական ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնա» ակումբի կազմում: Նրա մասնակցությամբ թիմը 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Մեսսին 5 անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել, որը հանձնվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վերանայել է իր որոշումը Արգենտինայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին, սակայն, հետո ասվեց, որ նա կվերանայի իր որոշումը: Ավելի վաղ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին անձամբ էր խնդրել 29-ամյա Մեսսիին չհեռանալ ազգային հավաքականից, իսկ երկրպագուները փորձում են համոզել, որ նա հրաժարավի հեռանալու մասին իր որոշումից #NoTeVayasLio հեշթեգի օգտնությամբ` «Մի հեռացիր, Լեո»: Նաև հարյուրավոր երկրպագուներ հանրահավքներ են արել Բուենոս Այրեսում` խնդրելով Մեսսիին փոխել որոշումը: Ազգային թիմում Մեսսին սկսել է խաղալ 2005-ից: Հավաքականի կազմում նա 113 խաղի է մասնակցել, իրացնելով 55 գոլ, որը ռեկորդային ցուցանիշ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |