Բելգիայի կենտրոնում տեղի են ունեցել թուրքերի եւ քրդերի զանգվածային բախումներ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը Բելգիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել թուրքերի եւ քրդերի զանգվածային բախումներ: Անկարգությունների արդյունքում հրդեհվել է Քրդական համայնքի կենտրոնի շենքը: Բրյուսելի ոստիկանությունը ներգաղթածներին ցրելու համար ստիպված է եղել ջրցան մեքենաներ օգտագործել: Ոստիկանության մամլո ծառայության ներկայացուցիչ Յոհան Վերլեյնի խոսքերով բախումները սկսվել են թուրք դեռահասների հարձակումներից մի խումբ քուրդ երիտասարդների վրա: Ոստիկանությունը փորձել է բաժանել կռվի մասնակիցներին` ենթարկվելով երկու կողմերի հարձակմանը: Հարձակվողները մետաղաձողեր եւ շշեր են նետել ոստիկանների վրա: Ըստ Վերլեյնի, անկարգությունների յոթ մասնակիցներ ձերբակալվել են, հաղորդում է Լենտա.ռու-ն:



Հիշեցնենք, որ Թուրքիայում տարբեր տվյալներով, բնակվում են 12-15 մլն քրդեր: Նրանց կոմպակտ բնակման վայրում, իսկ դա հիմնականում, երկրի հարավ-արեւելյան նահանգներն են, որտեղ արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ չի մարում քուրդ անջատողականների եւ թուրքական բանակի պայքարը: Դիմակայության ընթացքում մոտավոր հաշվարկներով զոհվել է շուրջ 30 հազար մարդ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---