Հնդիկ լրագրող. Պատերազմը Ղարաբաղում հմտորեն բեմադրված էր օվկիանոսից այն կողմ 3 ապրիլի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը Լեռնային Ղարաբաղում հմտորեն բեմադրված էր օվկիանոսից այն կողմ, արագացնելու համար ԽՍՀՄ-ի անխուսափելի փլուզումը` մի կայսրության, որտեղ ուղղակի չէին հասնցում մարել անծայրածիր տարածքներում բռնկվող հակամարտությունները, գրում է հնդիկ լրագրող Ա.Շեքխարը: Ավելին, նրա կարծիքով, «ռեժիսորները հրաշալի գիտեին, թե ում կսատարի Ռուսաստանն այս հակամարտությունում եւ փորձեցին պոկել նրանից մահմեդական դաշնակիցներին, որոնք ԽՍՀՄ աջակցությամբ ուզում էին ցույց տալ իրենց բնույթն ու անզիջողությունը: Իմպերիալիստների համար օտար կյանքերը ոչ մի նշանակություն չունեն, նույնիսկ եթե հազարներով են զոհվում: «Հաշվի առնելով աշխարհում ձեւավորված հանգամանքերը, իրադարձությունների հետագա ընթացքն այս տարածաշրջանում դժվար չէ կանխատեսել` երբ գնալով մոտենում է Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունը, համաշխարհային սատրապը ցանկանում է շեղել համաշխարհային հանրության ուշադրությունն իր ճշմարիտ նպատակներից եւ լոկալ պատերազմներ հրահրել այլ երկրների միջեւ: Այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է վրեժխնդիր լինել իր զոհերի համար, վկայակոչելով այն, որ խաղաղ ջանքերը Հայաստանի հետ տարածքային վեճերի կարգավորման շուրջ ոչ մի գործնական արդյունք չեն տալիս: Եվ անկասկած այդ նոր հակամարտության դեպքում, ԱՄՆ համակողմանի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին: Նոր արյունալի բախման հետեւանքները դժվար չէ կանխատեսել` հազարավոր խաղաղ բնակիչներ կզրկվեն իրենց կյանքից եւ տներից, հագուրդ տալու համար ԱՄՆ-ի կայսերական նկրտումներին եւ թուլացնելու համար Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում, որը հեռանկարում կարող է հանգեցնել Ռուսաստանի ամբողջական դուրս մղմանը Կովկասից»,-գրում է Ալոկ Շեքխարը, հաղորդում է «ՑենտրԱսիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |