Կովկասում անհայտ կորածների վերաբերյալ զեկույցն ընդգրկված չէ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում 3 ապրիլի 2007 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Եվորպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկված չէ Հարավային Կովկասում անհայտ կորած անձանց խնդիրը շոշափող զեկույցը: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցով զեկուցող Լեո Պլատվոետը` հավելելով, որ զեկույցը կարող է ընդգրկվել մինչեւ ապրիլի 15-ը: Պլատվոետն ընդգծել է, որ ինքն իր կողմից արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր զեկուցումն ընդգրկվի առաջիկա նստաշրջանի օրակարգում:«Ես չեմ հանդիսանում նստաշրջանի օրակարգը որոշող հանձնաժողովի անդամ: Հանձնախումբը որոշել է, որ նստաշրջանի մեծ մասը նվիրված է լինելու Եվրոպայում մարդու իրավունքների խնդրին»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, Լեո Պլատվոետը հույս է հայտնել, որ իր զեկույցը, ամեն դեպքում, կընդգրկեն նստաշրջանի օրակարգում: Լ. Պլատվոետը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, զեկույցը չի տեղափոխվի ամառային նստաշրջան, այլ կքննարկվի ԵԽԽՎ Մշտական կոմիտեի նիստին, որն անցնելու է մայիսի 24-ին Բելգրադում, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |