Աֆղանստանի 2 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը. Նրանք ձերբակալվել են![]() 8 հուլիսի 2016 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել են հայ-թուրքական սահմանը, հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, հուլիսի 6-ին տեղաբնակներից, որոնք աշխատելիս են եղել սահմանից ոչ հեռու, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անծանոթ մարդ է դուրս եկել սահմանամերձ Արաքս գետի ափը: Մի քանի րոպեից Արտաշատի սահմանապահ ջոկատի խումբը քողարկված դիտարկում է կազմակերպել և ՀՀ սահմանի պաշտպանություն: Օգտվելով այն հանգամանքից, որ տարվա այս եղանակին Արաքսը ծանծաղ է, սահմանախախտը հատել է գետը և փորձել է թաքնվել թփուտներում: Սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը ևս ձերբակալվել է: Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածներն ասել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին ՀՀ տարածքով Եվրամիության երկրներ հասնել: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ անձնական իրերով և Nokia ֆիրմայի 2 բջջային հեռախոս: Նույն օրոը, անհրաժեշտ միջոցառումներից հետո, սահմանախախտները փոխանցվել են ՀՀ կառավարությանը կից ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացիների ներկայացրած վարկածը: ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Միխեևը որոշել է արժեքավոր նվերներ հանձնել տեղի բնակիչներին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, սահմանին իրավապահ մարմինների և բնակչության համակարգված գործողությունները ՀՀ սահմանային անվտանգության հիմնաքարն են: Հունիսի 15-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու էին ձերբակալել, որն ապօրինաբար հատել էր հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»: Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |