ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանին ավելի քան $24 մլն տրամադրելու առաջարկը![]() 8 հուլիսի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը և մեր տարածաշրջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Կայացված որոշման համաձայն՝ ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 մլն 112.000 ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունը և 10 մլն 936.000 ԱՄՆ դոլարի՝ Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ գումարները չպետք է ծախսվեն ռազմական նպատակներով։ Նախատեսվում է մեկական միլիոն դոլար տրամադրել երկու երկրի արտաքին ռազմական ֆինանսավորման և ևս մեկական 600 հազար դոլար՝ երկու երկրի միջազգային ռազմական կրթության վերապատրաստման համար, գրում է Aravot.am-ը։ Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ փախստականներ ընդունած եվրոպական երրորդ երկիրն է։ 2016-ին ԱՄՆ-ն նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։ 2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել էր Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել $40 մլն-ի, ինչպես նաև $10 մլն հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահային օգնելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |