Պայթյուններ Բաղդադի արվարձանում. 35 զոհ, 60 վիրավոր![]() 8 հուլիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Բալադ քաղաքի արվարձանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 35 մարդ է զոհվել, ևս 60-ը` վիրավորվել է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 30 զոհվածի և 52 վիրավորի մասին: Պայթյունների շարքը շիաների սրբություն համարվող Բալադում, որը Իրաքի մայրաքաղաքից մոտավորապես 90 կմ հեռավորության վրա է գտնվում, տեղի է ունեցել հուլիսի լույս 8-ի գիշերը: Սկզբից մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը դամբարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ էին կանգնած: Երկրորդ մահապարտն իրեն պայթեցրել է հենց դամբարանի ներսում: Դրանից հետո սրբավայրի շրջանը հրթիռակոծվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ավելի վաղ Իրաքում մեկ այլ խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ականապատ մեքենան պայթել էր հուլիսի լույս 3-ի գիշերը Բաղդադրի կենտրոնում` Էլ Քարադա շրջանում, որտեղ գտնվում են մեծ թվով ռեստորաններ ու առևտրային կենտրոններ: Պայթյունն այնքան հզոր էր, որ մի շարք շենքերում հրդեհ է սկսվել: Այդ ահաբեկչությունից զոհվեց 250 մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |