Չի կարելի զուգահեռներ տանել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ

PanARMENIAN.Net - «Չի կարելի զուգահեռներ անցկացնել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ, ընդհանրապես, աշխարհում գոյություն չունի երկու միանման հակամարտություն»,- Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացվի Մատի Ախտիսաարիի զեկույցը, ապա Ռուսաստանը դեմ կքվեարկի դրան: «Մենք կհամաձայնվենք այն տարբերակի հետ, որը կբավարարի եւ Պրիշտինային, եւ Բելգրադին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ բոլոր հակամարտությունների կարգավորման համար իրավական հիմք է հանդիսանում միջազգային իրավունքը:



Իր հերթին, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը եւս ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է առանձին կարգավորվի եւ յուրաքանչյուրն իր յուրահատկություններն ունի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---