$20 մլն` ՀՀ շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը![]() 8 հուլիսի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) $ 20 մլն կհատկացնի Հայաստանին շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Որոշումն ընդունվել է հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովին, հայտնում է Civilnet-ը: Ծրագիրը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուսետոն Թվիթերում գրառում է արել, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ֆինանսավորում է ստանում: Սոնգդոյում Կանաչ կլիմայի հիմնադրամի հանդիպմանը ութ նոր ծրագրի առաջարկներ են քննարկվել: ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացրած նախագիծը կնպաստի երկրում հանրային և մասնավոր շենքերի էներգախնայողության ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և կիրականացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Հայաստանից այս նախագիծն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որ հաստատվել է խորհրդի կողմից։ Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |