Վերին Գետաշենի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունները վնասվել են![]() 8 հուլիսի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ: Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ: Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում: Հունիսին տևական ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են Լոռու մարզի տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |