Ստամբուլի ահաբեկչության գործով ևս 7 անձ է ձերբակալվել![]() 11 հուլիսի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության գործով Թուրքիայում դատարանի որոշմամբ ևս 7 կասկածյալ է ձերբակալվել Կասկածյալները բերման էին ենթարկվել ոստիկանության շուրջկալի ժամանակ: Նրանք ձերբակալվել են զինյալ ահաբեկչկան խմբավորմանն անդամակցելու և «սպանության մեղսակցության» մեղադրանքով: Ըստ DHA գործակալության աղբյուրների տեղեկատվության, նրանք բոլորն օտարերկրացիներ են, քաղաքացիությունը չի հստակեցվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ թուրքական իշխանությունները ևս 17 կասկածյալի ձերբակալության թույլտվություն էին տվել, որից 11-ն ունի ՌԴ քաղաքացիություն: Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |