Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է. Վիրահատվել է![]() 11 հուլիսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հուլիսի 10-ին զինծառայողը վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: ՊՆ մամուլի խոսնակը հավելել է, որ զինծառայողը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, գրում է Tert.am-ը: Մկրտչյանը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել նաևհուլիսի 8-ի առավոտյան՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են: Նա նաև ասել է, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |