Վ.Ռուշայլո. ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ մեծ հույսեր են կապվում 5 ապրիլի 2007 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում անձամբ ես դրական եմ գնահատում: Մենք գիտենք նրան նախորդ աշխատանքի բերումով եւ անձնական կապեր ունենք նրա հետ»,-ապրիլի 5-ին Երեւանում հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ վարչապետն արդյունավետ կաշխատի ապագայում: «Մենք ցավով ընդունեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վախճանը, որի հետ երկար ժամանակ ենք աշխատել եւ արդյունավետ էինք համարում նրա աշխատանքը»,-նկատել է Ռուշայլոն: Նրա խոսքերով, նոր վարչապետի նշանակումն իրողություն է եւ այդ իրադարձության հետ մեծ հույսեր են կապվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |