Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ 5 ապրիլի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին առեւտրի առարկա է դարձել ԱՄՆ -ի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է հայ արեւելագետը: «Սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ելնում է իր շահերից, եւ Հայաստանը պետք է հետեւողականորեն շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր քաղաքականությունը: Դա հարկավոր է մարդկությանը` ապագայում նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար»,-ընդգծել է Սաֆրաստյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |