Հայաստնի նախագահը կառավարությանը ներկայացրել է նոր վարչապետին 5 ապրիլի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ նախագահը, ՀՀ կառավարության անդամներին ներկայացնելով Սերժ Սարգսյանին «ՀՀ վարչապետ նշանակելու մասին» ապրիլի 4-ի իր հրամանագիրը: «Սերժ Սարգսյանին ներկայացնելու անհրաժեշտություն երեւի չկա, ուղղակի կհիշեցնեմ, որ նա կառավարության անդամ է եղել 1993 թվականից մինչ այսօր եւ ընդամենը այս ժամանակահատվածում մոտ 6 ամիս աշխատել է նախագահի աշխատակազմում: Այս տարիներից ավելի քան 8 տարի` մոտ ութուկես, տարի եղել է պաշտպանության նախարար` ղեկավարելով հայկական բանակը, ա՛յն բանակը, որով բոլորս հպարտանում ենք, եւ իհարկե, Սերժ Սարգսյանի ներդրումը բանակի կայացման գործում դժվար է գերագնահատել: Անձամբ ճանաչում եմ շատ վաղուց. աշխատասեր, պարկեշտ, հետեւողական անձնավորություն է: Եվ համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքն ի վիճակի է ղեկավարել կառավարությունը, հատկապես նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |