Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միությունը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին 5 ապրիլի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միություն» միջտարածաշրջանային հասարակական կազմկերպությունը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանի հավատարիմ ռուս բարեկամների անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքը Ձեզ այս բարձր պաշտոնին` Հայաստանի Հանրապետության վարչապետ, նշանակելու կապակցությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում:Վարչապետի անունով նամակում, որն ստացել է PanARMENIAN.Net ը, ընդգծվում է. «Ձեր կյանքն ու գործնեությունն ամբողջությամբ նվիրված է Ղարաբաղի հարցի արդար կարգավորմանը, Հայաստանի պետական ինքնուրույնության վերածնմանը, ողջ հայ ժողովրդի ազատության եւ միասնության ապահովմանը, Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ նրա հազարամյա անխախտ եղբայրական եւ անսահման կապի ամրապնդմանը: Ղարաբաղյան ընդհատակի եւ ռազմական խառնակությունների տարիներին, ինչպես նաեւ երկրորդ Հանրապետության կառուցման ծանր տարիներին Դուք համարձակ եւ հիմնովին կարգավորում էիք ամենաբարդ խնդիրները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |