Հայաստան ներմուծվող էլեկտրամեքենաներից մաքսատուրք ժամանակավորապես չի գանձվի![]() 13 հուլիսի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնժողզովի խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է մաքսատուրքերը մարդատար էլեկտամեքենաների համար, ինչպես նաև նվազեցրել մաքսատուրքը թեթև բեռնատար էլեկտրամեքենաների համար: «Մարդատար էլեկտրամեքենաների համար մաքսատուրքը 17%-ի փոխարեն կսահմանվի 0%, մինչև 5 տոննա բեռնատերների համար՝ 15%-ի փոխարեն 5%», - ասել է ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 2-ից ու կգործի մինչև 2017 թվականի սեպտեմբեր: Այն չի տարածվի հիբրիդային շարժիչներով մեքնաների վրա, հայտնում է «Ինտերֆաքսը»: 2014 թ. փետրվարից մինչև 2016 թ. հունվարի 1-ը ԵՏՄ է ներմուծվել 684 ելեկտրական շարժիչով մեքենա, 2016 թ. հունվար-մայիսի ընթացքում՝ ընդամեն 28: Հիմնականում դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Չինաստանից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |