Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը՝ ԱՄՆ Կոնգրեսում![]() 15 հուլիսի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Դեյվ Թրոթի կողմից Կոնգրեսում բարձրացվել է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների խնդիրը: «Ինձ շարունակում է մտահոգել Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը, այդ թվում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու խնդիրը: Սա 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքներն են», - ասել է նա: Թուրքիայի նախարարների խորհուրդը մարտի 25-ին պետականացման որոշում է ընդունել մոտ 6.300 տարածքի ու անշարժ գույքի վերաբերյալ, որոնց շարքում են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիները: Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին գրեթե 100-ամյա լքվածությունից հետո ամբողջովին վերաբացվել էր 2012թ. նոյեմբերի 3-ին, ինչից հետո այն դարձել է տեղի հայերին միավորող կարևորագույն կենտրոն: Վերանորոգման ծախսերի մեծ մասը հոգացել էին թուրքահայ մեկենասները, մի մասն էլ տրամադրել էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Սբ. Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին նվիրված լսումներին՝ կոնգրեսական Թրոթը նշել է, որ երբ Միացյալ Նահանգները Թուրքիային քննադատում է ժողովրդավարության դեմ ուղղված գործողությունների համար, Անկարայում հիշատակում են, որ ԱՄՆ-ի դաշնակիցն են եւ ՆԱՏՕ-ի անդամ: Դա սակայն Թուրքիային չի ազատում պատասխանատվությունից, պնդել է կոնգրեսականը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Լսումներին ելույթ ունեցած փորձագետների խոսքով՝ Թուրքիայում ժողովրդավարության նվազումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Ամերիկյան Առաջընթացի կենտրոնի վերլուծաբան Ալան Մաքովսկու խոսքով՝ պատճառներից մեկը իշխանությունը սեփական ձեռքում կենտրոնացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշումն է. «Թուրքիայի ժողովրդավարությունը, որը երբեք անթերի չէր, արագորեն վատթարանում է: Գրեթե բոլոր ոլորտներում, լինեն դա լրատվամիջոցներ, դատական, քաղաքական, կառավարման համակարգ, քրդերի իրավունքները, մասնավոր ընկերությունները թե համալսարանները՝ ազատությունը նվազում է եւ իշխանությունը կենտրոնանում է նախագահ Էրդողանի ձեռքում»: Ուիլսոնի կենտրոնի Մերձավոր Արեւելքի ծրագրի ղեկավար Հենրի Բարքիի խոսքով, Էրդողանը փորձում է կրկնել Պուտինի օրինակը՝ կառուցելով ավտորիտար համակարգ եւ բանտարկելով քաղաքացիներին իրեն քննադատելու համար. «1845 մարդ դատապարտվել է միայն նախագահին վիրավորանք հասցնելու մեղադրանքով»: Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ամփոփելով լսումները նշել է, որ պարզ է դառնում՝ Թուրքիան սխալ ուղղությամբ է ընթանում: 2016-ի ապրիլին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամը դատական հայց է ներկայացրել եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: «Եկեղեցիները և վանքերը հատուկ պահպանության տակ գտնվող մշակութային և բնական ժառանգությունների ցանկում են: Նշյալ անշարժ գույքերը պետականացնելու ժամանակ պետք է կիրառվի «Մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» օրենքը: Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմամբ կոպտորեն խախտվել է նշյալ օրենքը»,- ասվում է հայցադիմումի մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |