Սվիտալսկի. ՀՀ-ն ներառված է ԵՄ հետ վիզաների ազատականացման ծրագրում![]() 15 հուլիսի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրի օրակարգում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ, հայտնում է Tert.am-ը: «Խոսվում է արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների մասին, որտեղ դրվելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի սկիզբը, որը մենք պետք է իրագործենք մինչև հաջորդ գագաթնաժողովը: Հայաստանը մոռացված չէ, դուք օրակարգում եք»,- հայտնել է Սվիտալսկին: Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր հերթին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |