Անին ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային մշակութային ժառանգության մաս է հռչակվել

Անին ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային մշակութային ժառանգության մաս է հռչակվել

PanARMENIAN.Net - Միջնադարյան հայկական Անի քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 10-ից Ստամբուլում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում: Քաղաքը ցանկում ընդգրկելու հայցը ներկայացրել էր Թուրքիան:

Որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է, որ «քաղաքը դարեր ի վեր կառուցապատվում էր քրիստոնեական, ապա` մահմեդական տոհմերի կողմից: Քաղաքի ծաղկման շրջանը 10-11 դրարերում էր, երբ այն Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքն էր դարձել ու հարստացել էր Մետաքսի ճանապարհի ճյուղավորումներից մեկին գտնվելով` տուրքեր գանձելու շնորհիվ: Ավելի ուշ` բյուզանդացիների, սելջուկների ու վրացիների ենթակայության տակ գտնվելով, պահպանել է իր կարևոր նշանակությունը: Մոնղոլների ներխուժումն ու 1319 թ. երկրաշարժը քաղաքի անկման սկիզբը դարձան: Անին միջնադարյան ճարտարապետության զարգացման արտացոլում է` շնորհիվ 7-13 դդ տարածաշրջանին բնորոշ գրեթե բոլոր ճարտարապետական ոճերի առկայությանը»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---