Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներն աջակցության համար պիտի դիմեն ՀՀ ԱԳՆ![]() 16 հուլիսի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», - գրել է նա։ Արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Հնարավոր է կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ A.manaserian@mfa.am, ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։ Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Հեղաշրջման փորձի ընթացքում սպավել է հեղաշրջման 16 կազմակերպիչ: Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը: Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է երկրում 60 զոհի, իսկ փոխվարչապետ Քուրթուլմուշը՝ հարյուրավոր վիրավորների մասին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է հեղաշրջման մասնակից 754 մարդկանց ձերբակալության մասին՝ չբացառելով, որ այդ թիվը դեռ կաճի: Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձ է, զինվորականների, բնակչության և ցուցարարների բախումներ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |