Հայաստանի նախագահը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 7 ապրիլի 2007 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն, որ Հայաստանում մայրությանը առանձին պետական տոն է նվիրված, ցույց է տալիս մեր հասարակության մեջ մոր կերպարի նկատմամբ առկա հատուկ վերաբերմունքը: Անգնահատելի է ձեր դերակատարումը ամուր ընտանիքի ավանդույթների եւ օջախի ջերմության պահպանման գործում: Դուք եք կրում մեր ապագա սերունդները լույս աշխարհ բերելու, մեծացնելու, կրթելու, արժանապատիվ ձեւով դաստիարակելու դժվարին աշխատանքի հիմնական բեռը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ սեր եւ երջանկություն, բոլոր մայրերին` զավակներով հպարտանալու բերկրանք»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |