Anonymous-ի հաքերները Նիսի ահաբեկչությունից հետո «պատերազմ» են հայտարարել ԻՊ-ին![]() 16 հուլիսի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Anonymous-ի հաքերները Նիսի ահաբեկչությունից հետո «պատերազմ» են հայտարարել «Իսլամական պետությանը»: Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հոլովակում հաքերները խոստանում են «իրենցից կախված ամեն ինչ անել»` կանգնեցնելու համար գրոհայիններին: Նրանք նաև կոչ են արել ցանկացողներին միանալ իրենց, հայտնում է Ռոսբալտը: Ավելի վաղ Anonymous-ը ԻՊ պատասխան գործողություններով էր սպառնացել Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 38 մարդ: Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: Զոհերի թվում նաև Հայաստանի 1 քաղաքացի կա: Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Նիսում ահաբեկչության պատասխանատվությունը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |