Թուրքիայի հետ սահմանի հսկողությունն ուժեղացվել է![]() 16 հուլիսի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունն անցել է Թուրքիայի հետ պետական սահմանի ուժեղացված հսկողության, հայտնում է «Ինտերֆաքսը» սահմանապահ վարչության հաղորդագրության վրա հղումով: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը: «Մենք անցել ենք սահմանի ուժեղացված հսկողության»,-ասել են վարչությունում: ՀՀ և Թուրքիայի սահմանի երկարությունը մոտ 345 կմ է: Հուլիսի 8-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել էին հայ-թուրքական սահմանը: Տեղաբնակներից, որոնք աշխատելիս են եղել սահմանից ոչ հեռու, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անծանոթ մարդ է դուրս եկել սահմանամերձ Արաքս գետի ափը: Հունիսի 15-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու էին ձերբակալել, որն ապօրինաբար հատել էր հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»: Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |