Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը![]() 16 հուլիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայնության հասնելու համար` հավելեով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը «շատ բան կարող է անել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |