ԱՄՆ Կոնգրես. Բաքուն կայունություն չի ստանա` խախտելով խոսքի ազատությունը![]() 16 հուլիսի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի օրենսդիրները և իրավապաշտպան խմբերը հուլիսի 14-ին հորդորել են աշխարհի բռնատիրական իշխանություններին, այդ թվում Ադրբեջանի, հրաժարվել այլախոհների հանդեպ անհանդուրժողականությունից և դադարեցնել ճնշումը քաղաքացիական հասարակության և մամուլի վրա: «Ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել` խախտելով խոսքի ազատությունը»,-ասել է կոնգրեսական, մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջիմ Մաքգովերնը` բացելով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումները: Բռնատիրական երկրների շարքում կոնգրեսականը մատնանշել է նաև Ադրբեջանը: Նա հիշեցրել է, որ այդ երկրի իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում վերջերս ազատ արձակեցին բանտից հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովային: «Սակայն միաժամանակ բանտ նետվեցին այլ ակտիվիստներ, լրագրողներ»,-ասել է նա: Կոնգրեսականը հավելել է նաև, որ հարևան Թուրքիայում իշխանությունները սեփական խմբագրակազմն են պարտադրել հայտնի լրատվամիջոցին, հայտնում է «Թուրանը»: Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանը առաջատար է հարևան երկրների շարքում լրագրողների հետապնդման և խոսքի ազատության սահմանափակումներով: Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ լրագրողների հանդեպ բռնություն գործադրողները հաճախ անպատիժ են մնում: Ավելի վաղ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ ազատ արձակելով 24 քաղաքական ու կրոնական ակտիվիստի, Ադրբեջանի իշխանությունները, կարծես, ձգտում են «ազատված բանտախցերը լցնել ազատության նոր պաշտպաններով»: Մայիսի 9-ի ուշ երեկոյան` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա` մայիսի 10-ի նախօրեին, Բաքվի Կենտրոնական բանկի դիմաց գտնվող զբոսայգում Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին գրաֆիտի է հայտնվել: Հուշարձանի վրա ադրբեջաներեն գրություն է հայտնվել. «Qul bayramınız mübarək!»:: Անհայտ հեղինակն օգտագործել է «Ծաղիկների տոնը շնորհավոր» արտահայտությունը`փոխարինելով առաջին բառի 2 տառը, որի արդյունքում այն միանգամայն այլ իմաստ է ստացել` «Ստրուկների տոնը շնորհավոր»: Հեգնանքով այդպես են տոնն անվանում այլախոհներն ու ընդդիմությունը: Ադրբեջանն անազատ երկրիր է համարվում անազատ մամուլով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |