ԼՂՀ ՊՆ-ն հերքում է. Մարտակերտի բուժկետի պետ ներկայացած անձը ՊԲ-ում երբևէ չի ծառայել

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է. Մարտակերտի բուժկետի պետ ներկայացած անձը ՊԲ-ում երբևէ չի ծառայել

PanARMENIAN.Net - Համացանցում Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած անձնավորությունը` 1979թ. ծնված Գայանե Միլլերի Ավետիսյանը, պաշտպանության բանակի շարքերում երբևէ չի ծառայել և չի ծառայում:

Զանգվածային լրատվության միջոցներից խնդրում ենք բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը համապատասխան ծառայության հետ ճշտելուց հետո, ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին, ում բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք, հայտարարել էր, թե ինքը Մարտակերտի զորամասի բուժկետի պետ Գայանե Միլլերի Ավետիսյանն է, վիրավոր զինվորի է բերել հոսպիտալ, իսկ նրան բերման են ենթարկել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---