Էրեբունու ՊՊԾ գրավված գնդից ևս 1 պատանդ է ազատ արձակվել. Գնդում գտնվողները սնունդ ու դեղորայք են ստացել![]() 18 հուլիսի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդից, դուրս է բերվել ևս մեկ պատանդ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Հուլիսի 18-ի ընթացքում գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքն ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: ԱԱԾ-ն հայտարարում է՝ «ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները»: ՀՀ իրավապահները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |