Փաստաբանների պալատն անվճար օգնություն կտրամադրի բերման ենթարկված քաղաքացիներին![]() 18 հուլիսի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կամավոր փաստաբանների միջոցով պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց: Անվճար իրավաբանական օգնության համար տուժածները կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել էր, որ հուլիսի 18-ի ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր: «Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Կարևոր է, որ ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ», - ասվում էր ՄԻՊ հաղորդագրությունում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |