Թուրքիան խոչընդոտում է Ռուանդայի մասին ցուցահանդեսի բացմանը Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով10 ապրիլի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կտրականապես դատապարտում է թուրքական կառավարությունը, որն արգելակում է Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցադրության բացումը ՄԱԿ-ում, քանի որ այնտեղ անուղղակիորեն հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Ցավոք, դա Հայոց ցեղասպանության ուրացման արշավի հերթական օրինակն է»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ AP հաղորդագրության, Միավորված ազգերի կազմակերպությունն, ընդունելով Թուրքիայի բողոքը, հետաձգել է ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Aegis Trust միջազգային կազմակերպության կողմից: Թուրքական առաքելությունը դեմ էր քանի որ ցուցահանդեսում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը, որն առաջին անգամ օգտագործել է փաստաբան Ռաֆայել Լեմկինը հայերի զանգվածային սպանությունների եւ այլ հանցագործությունների վերաբերյալ: Մեկնաբանելով իրավիճակը, Aegis Trust -ի բրիտանական բաժանմունքի ղեկավար Ջեյմս Սմիթն ասել է. «Եթե մենք չենք կարող այդ երեւույթը ճիշտ ընկալել, դա հարցականի տակ է դնում ՄԱԿ-ի բոլոր արժեքները եւ հակասում է ՄԱԿ-ի նպատակներից մեկին` ցեղասպանության կանխմանը: Դուք չեք կարող ուսումնասիրել պատմության դասերը, եթե պատրաստվում եք թաքցնել ամբողջ պատմությունը: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության վերաբերյալ: Ի՞նչ կասեք անպատժելիությանը վերջ դնելու մասին, եթե դուք մտադիր եք թաքցնել ճշմարտության մի մասը: Դա ուղղակի ծիծաղելի է»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |