ArmHiTec-2016-ին Հայաստանի նորագույն ռազմական տեխնիկան կուցացադրվի

ArmHiTec-2016-ին Հայաստանի նորագույն ռազմական տեխնիկան կուցացադրվի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ռազմական ցուցահանդեսի հայեցակարգը, նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պլանը։

Ինչպես հայտնում էն ՊՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմականտեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին: Առաջին պլանում է լինելու նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։

«Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա,թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները», - նշվում է հաղորդագրությունում:

«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ զգալի ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու արտահանման ներուժի ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրությունում։

«Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---