Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը10 ապրիլի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Տոնե Տինսգարդը ապրիլի 12-13-ին կայցելի Երեւան մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամուլի հարցերի գծով աշխատակիցը, Տոնե Տինսգարդը` Խորհրդարանի անդամը Շվեդիայից, նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ից խորհրդարանականների միջազգային պատվիրակության ղեկավար: Այդ այցը թույլ կտա ԵԱՀԿ ԽՎ խմբին հավաքել ընթացիկ նախընտրական քարոզարշավին վերաբերող տեղեկությունները: Երեւանում Տոնե Տինսգարդը կհանդիպի քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների գծով բյուրոյի երկարաժամկետ առաքելության եւ այլ դիտորդների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխղեկավարը կվերադառնա Հայաստան մայիսին, գլխավորելու համար ամբողջ երկրով մեկ տեղակայված ԵԱՀԿ խորհրդարանականների պատվիրակությունը: 1993 թվականից ԵԱՀԿ ԽՎ-ն շուրջ 2300 խորհրդարանականներ է գործուղել ԵԱՀԿ տարածաշրջանում ընտրություններին հետեւելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |