«Սասնա ծռերից» 2-ի ծնողները պնդում են՝ նրանք խմբի հետ կապ չունեն.Անդամներից մեկը հերքում է ծնողների խոսքերը![]() 20 հուլիսի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռերի» անդամներ Էդգար Սողոմոնյանի ու Գարիկ Հովակիմյանի ծնողները հայտարարել են, թե մտավախություն ունեն, որ նրանց երեխաներին տարել են ՊՊԾ գունդ իրենց կամքին հակառակ: Մասնակիցներից Էդգար Սողոմոնյանի հայր Մերուժանը հայտարարել է, որ իր որդին հարձակումից 3 օր առաջ եկել է ՌԴ-ից ու, հնարավոր է, կամավոր այնտեղ չի գտնվում, ու պատրաստվում էր պարզապես գնալ հանրահավաքի: «Խնդրում եմ՝ ասեք Պավլիկ Մանուկյանին, որ նա զենքի չի տիրապետում... Իրանք ինչ մտադրություն ունեն թող անեն, բայց իմ էրեխուն թող տան ինձ», - ասել է նա: Նա հայտարարել է նաև, որ որդին 2 օր անց պիտի վերադառնար Դոնի Ռոստով, ու պնդում է, որ իր երեխան զենք չի վերցրել՝ նրան տարել են այնտեղ խաբեությամբ: Ինքը Էդգար Սողոմոնյանը հայտարարել է, որ գտնվում է «Սասնա ծռերի» հետ կամավոր: »-Դե դա տանն ասելու հարց չէ, դա իմ անձնական հարցն է, գալիս եմ իմ հայրենիքը պաշտպանելու համար, ու պարտադիր չի, որ ասեմ, հետո ես ոնց կարող եմ տանն ասել ուր եմ գնում», - ասել է նա «Գալա»-ին: Մարինե Պապիկյանը՝ Հովակիմյան Գարիկի մայրը, պատմել է, որ որդին 26 տարեկան է, մշտապես բնակվում է ՌԴ-ում, վերջին անգամ Հայաստանում է եղել 2012-ին և եկել էր անձնագիր փոխելու: Հուլիսի 17-ի առավոտյան նա զանգել-ասել է «ինչ-որ շենքում եմ», չնշելով, թե որտեղ: Հովակիմյան Գարիկի մեկնաբանությունը դեպքերին դեռևս չկա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |