Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս ե/ու կառուցման համաձայնագիրը10 ապրիլի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Ադրբեջանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորները վավերացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը: Միլի Մեջլիսի անդամները հաստատել են նաեւ «Տարածաշրջանային համագործակցության մասին» թբիլիսյան հուշագիրը` կնքված Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ:Փաստաթղթերը պատգմավորներին ներկայացրած փոխ-խոսնակ Վալեխ Ալեսկերովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-ը «տարածաշրջանի երկրների համար նույնքան կարեւոր է, որքան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, կամ էլ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարը»: Նա ընդգծել է, որ «երկաթուղու կառուցումը ծառայում է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը»: «Եթե 10 տարի առաջ ինչ-որ պետության խորհրդարան դեմ լիներ մեր կողմից իրականացվող նախագծին, մեզ համար սարսափելի կլիներ: Սակայն մեր երկրի զարգացումը նախագիծը իրականացնելու հնարավորություն է տալիս, չնայած դրա նկատմամբ այլ երկրների վերաբերմունքին»,- ասել է Վ. Ալեսկերովը, հայտնում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |