Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Իրաքին10 ապրիլի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսային շրջանի քրդերի առաջնորդ Մասուդ Բերզանիի հայտարարությունները եւ իրադարձությունները, որոնք 10 թուրք զինվորների մահվան պատճառ հանդիսացան` կազմակերպված ահաբեկչությունների արդյունքում, որոնք կատարվել են Քրդստանի աշխատանքային կուսկացության (ՊԿԿ) անդամների կողմից, ովքեր Թուրքիայի տարածք էին անցել Հյուսիսային Իրաքից, Անկարայի կողմից Իրաքի կառավարությանը հղված պաշտոնական հայտագրի առիթ են դարձել: Թուրքական մամուլում վերջնագիր անունը ստացած հայտագրում խստորեն հետեւյալ պահանջներն են ներկայացվում. «Եթե դուք շտապ միջոցներ չձեռնարկեք ՊԿԿ-ի դեմ, ապա մենք կօգտվենք միջազգային իրավունքով մեզ ընձեռված լիազորություններից»: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ եթե Իրաքի կառավարությունը քայլեր չձեռնարկի իր տարածքում առկա ՊԿԿ-ի անդամների նկատմամբ, ապա Թուրքիան ռազմական ներխուժում կկատարի Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբդուլահ Գյուլը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ժամանակ: Նա պաշտոնական Վաշինգթոնից պահանջել է ստիպել Մ. Բերզանիին լռել` նրա խոսքը պրովոկացիա անվանելով. «Եթե դուք չստիպեք, ապա մենք դա կանենք»: Ա. Գյուլի հեռախոսազանգից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն ՄաքՔորմակը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Նա տեղեկացրել է, որ Մ. Բերզանիի խոսքերը բացասական ազդեցություն են թողնում Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունների եւ ՊԿԿ-ի դեմ նրանց համատեղ պայքարի վրա:Անկարայի հայտագրից անհանգստացած Իրաքի նախագահ Ջալալ Թալեբանին հեռախոսով կապնվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա հայտարարել է, որ եւս դժգոհ է Մ. Բերզանիի հայտարարություններից, նշելով, որ ծանոթացրել է նրան իր կարծիքի հետ: Դ. Թալեբանին նշել է նաեւ, որ կանի հնարավոր ամեն բան ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում. «Մենք պատրաստ ենք պայքարել ահաբեկչական կազմակերպության դեմ ընդհանուր ծրագրով»: ՊԿԿ-ի ակտիվացումը Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Բերզանիի տարածքային հավակնությունները կքննարկվեն Թուրքիայի Ազգային անվտանգության այսօրվա նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ Քրդստանի Իրաքի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բերզանին, ով վերահսկում է իրավիճակը Իրաքի հյուսիսում, հայտարարել է, որ եթե Թուրքիան խառնվի Կերկուկի հարցին, ապա իրենք կխառնվեն Դիարբեքիրի հարցին, դրանով Թուրքիային սպառնալով փլուզմամբ, հայտնում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |