Հակամարտությունների համար մեղավոր են միջազգային կազմակերպություններն ու զենքի առեւտրով զբաղվող երկրները10 ապրիլի 2007 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում «Ովքե՞ր են աշխարհում հասույթ ստանում միջազգային հակամարտություններից» զեկույցով` Կոնոգրեսում ացնած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր կին-դեսպանների հանդիպման 12-ամյակին: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տեղեկատվությամբ, կոնֆերանսը կազմակերպվել է կոնգրեսական Էդի Ջոնսի եւ ԱՄՆ Հարվարդի Համալսարանի կողմից:Իր ելույթում Յ. Ալիեւը հայտարարել է, որ աշխարհի այս կամ այն տարածաշրջանում բռնկվող հակամարտությունները մեծ տարածքներ են ներառում եւ հանդիսանում են մեծ թվով մարդկանց տառապանքների պատճառ: Մեղավորությունը հակամարտությունների համար ընկած է միջազգային կազմակերպությունների եւ զենքի առեւտրով զբաղվող երկրների վրա: Հակամարտություններից ամենաշատը տուժում են կանայք եւ երեխաները, ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը եւ կոչ է արել պետություններին եւ ոչ կառավարական կառույցներին ավելի շատ ուշադրություն դարձնել կանանց եւ երեխաներ իրավունքներին, հայտնում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |