Հայաստանը դիտորդի դերում է հանդես գալիս ՇՀԿ-ի երկրների «Խաղաղ առաքելություն- 2007» զորավարժություններին

PanARMENIAN.Net - Այսօր Չելյաբինսկի մարզում սկսվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ռազմական փորձագետների խորհրդատվությունների երրորդ փուլը` «Խաղաղ առաքելություն- 2007» հակաահաբեկչական զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման հարցերով: «Խաղաղ առաքելություն- 2007»-ը անցնելու է օգոստոսի 9-ից 17-ը: Առաջին երկու օրերի ընթացքում զորավարժությունները անցնելու են Չինաստանում, ապա Չելյաբինսկի մարզում` Չեբարկուլսկի շրջանում:



Հարավային Ուրալ կժամանեն Շանհայի համագործակցության կազմակերպության վեց պետությունների պաշտպանության նախարարներ ու զինվորականներ` Ռուսաստանից, Չինաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից: Բացի այդ, զորավարժություններին հետեւելու են ներկայացուցիչներ Բելառուսից, Հայաստանից, ինչպես նաեւ Մոսկվայում հավատարմագրված ռազմական ատաշեներ, հայտնում է «ՈւրալԲիզնեսԿոնսալտինգը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---