Զախարովա. Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն![]() 22 հուլիսի 2016 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մեկնաբանել ենք իրավիճակը հիշատակված երկներից յուրաքանչյուրում, երբ դա անհրաժեշտ է եղել»,-ասել է Զախարովան`պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին Թուրքիայում և Հայաստանում ստեղծված իրավիճակի ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա, հայտնում է ԱՌԿԱ-ն: Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում և Ադրբեջանում: «Մենք առաջնորդվում ենք այն մտայնությամբ, որ ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՌԴ կողմից, մի գործընթաց է, որը շատ ինտենսիվ սկսվեց և չի կորցնի իր դինամիկան: Հուսով ենք, որ այն իրոք կծառայի առաջխաղացմանը»,-ասսել է Զախարովան: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումև և այն խթանը, որ տրվեց, այդ թվում Մոսկվայի, ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է դադարի»: Մարիա Զախարովան դատապարտել է ՊՊԾ շենքի գրավումը Երևանում: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ՊՊԾ շենքի գրավումը Երևանում, որի հետևանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցը, գնահատում ենք դա որպես քրեական դրսևորում, որն անմիջական սպառնալիք է ՀՀ քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,-ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |